Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի՝ Լատվիայից Ռուսաստանի դեմ հարվածներ է նախապատրաստելու մասին հաղորդագրությունը
Ռուսաստան
Անօդաչու թռչող սարքերն արդեն թռչում են Բալթյան երկրների օդային տարածքում։ Այս մասին «Իզվեստիա» թերթին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունը, որ Ուկրաինան պատրաստվում է հարվածներ հասցնել Ռուսաստանին Լատվիայի տարածքից։
Նրա խոսքով՝ համապատասխան ռուսական ծառայությունները, առաջին հերթին՝ զինվորականները, ուշադիր հետևում են անօդաչու թռչող սարքերի իրավիճակին և մշակում են Մոսկվայի անհրաժեշտ արձագանքը։
Կրեմլի խոսնակը ընդգծել է, որ գլխավոր առաջնահերթությունը երկրի քաղաքացիների և արդյունաբերական ենթակառուցվածքների անվտանգության ապահովումն է։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը