Ռուսաստանն ու Չինաստանը երկարաձգել են առանց վիզայի ռեժիմը
Աշխարհ
Չինաստանը Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կերկարաձգի մինչև 2027 թվականի վերջը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունը, ինչպես մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Չինաստանի և Ռուսաստանի միջև մարդասիրական փոխանակումները հետագայում հեշտացնելու համար Չինաստանը որոշել է Ռուսաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը երկարաձգել մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը», - նշել է նա։
Հստակեցվում է, որ սովորական անձնագրեր ունեցող Ռուսաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել Չինաստան գործուղումների, զբոսաշրջության, հարազատներին և ընկերներին այցելելու, փոխանակման կամ տարանցիկ ճանապարհորդության համար մինչև 30 օր՝ առանց վիզայի։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը