Եվրամիությունը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել նոր առևտրային համաձայնագրի շուրջ
Աշխարհ
Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի օրենսդրական կարգավորման շուրջ: Այս մասին X սոցիալական մեդիա հարթակում հայտարարել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբի գլխավոր բանակցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Ժելյանա Զովկոն։
«Մենք համաձայնության ենք եկել: Եվրոպան խուսափել է տրանսատլանտյան առևտրային լարվածության կործանարար սրացումից և պաշտպանել է եվրոպական ընկերությունները, ներդրումները և միլիոնավոր աշխատատեղեր Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում», - գրել է Եվրախորհրդարանի անդամը։
Զովկոն հավելել է, որ միշտ պաշտպանել է այն միտքը, որ ԵՄ-ն չի կարող իրեն թույլ տալ առևտրային պատերազմ Միացյալ Նահանգների հետ, որը եվրոպական երկրների ամենամոտ ռազմավարական և տնտեսական գործընկերն է։
«Աճող համաշխարհային անկայունության համատեքստում վստահելի ընկերները պետք է մնան գործընկերներ, այլ ոչ թե դառնան թշնամիներ», - նշել է Զովկոն։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը