Անխոհեմ է և շատ վտանգավոր. Մեծ Բրիտանիայում քննադատել են Լիտվայի ԱԳ նախարարին
Աշխարհ
Բրիտանացի ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսն իր YouTube ալիքում քննադատել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսին ՆԱՏՕ-ին Կալինինգրադի վրա հարձակվելու կոչ անելու համար։
Մայիսի 18-ին Neue Zürcher Zeitung թերթին տված հարցազրույցում Բուդրիսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է «ցույց տա ռուսներին» Կալինինգրադի մարզ ներխուժելու իր կարողությունը։
Մերկուրիսը հարցրել է, թե ինչու են եվրոպացի առաջնորդները ակտիվորեն աշխատում հակառակը հասնելու համար այն ժամանակ, երբ անհրաժեշտ է «լիցքաթափել իրավիճակը և մեղմացնել հռետորաբանությունը»։
Վերլուծաբանը նշել է, որ Ռուսաստանը կարձագանքի Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից Կալինինգրադի դեմ ուղղված ցանկացած գործողության, և նման սադրանքները միայն սրում են լարվածությունը Բալթյան տարածաշրջանում։
Մերկուրիսը Բուդրիսի հայտարարությունը անվանել է «անխոհեմ և շատ վտանգավոր»։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը