Պուտինն ու Սի Ծինփինը համաձայնության են եկել «շատ կարևոր մի բանի» շուրջ
Աշխարհ
Ռուսաստանը և Չինաստանը համաձայնության են եկել էներգետիկ նախագծերի և «մեկ այլ շատ կարևոր բանի շուրջ», - «Ռոսիա» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մենք համաձայնության ենք եկել շատ բաների, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում մի քանի շատ կարևոր բաների շուրջ», - ասել է Ուշակովը։
Մինչ այդ հաղորդվել էր, որ Ռուսաստանի և Չինաստանի պատվիրակությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Պեկին կատարած այցի ընթացքում ընդունել են 20 համատեղ փաստաթուղթ, որոնցից մի քանիսը ստորագրվել են երկու առաջնորդների կողմից։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից