Հունգարիան նախատեսում է հունիսի վերջին հյուրընկալել Վիշեգրադյան խմբի գագաթնաժողովը
Աշխարհ
Հունգարիան նախատեսում է հունիսի վերջին հյուրընկալել Վիշեգրադյան խմբի (Լեհաստան, Հունգարիա, Չեխիա և Սլովակիա) գագաթնաժողովը կառավարությունների ղեկավարների մակարդակով։ Այս մասին լրագրողներին հայտարարել է վարչապետ Պետեր Մագյարը Վարշավայում իր լեհ գործընկեր Դոնալդ Տուսկի հետ բանակցություններից հետո։
«Ես օգտվում եմ այս հնարավորությունից՝ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին հրավիրելու Բուդապեշտ հունիսի վերջին։ Նույն հրավերը կուղղեմ Սլովակիայի և Չեխիայի վարչապետներին։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք կազմակերպել [Վիշեգրադյան խմբի կառավարությունների ղեկավարների] հանդիպում Բուդապեշտում հունիսի վերջին», - ասել է Մադյարը։ Ասուլիսը հեռարձակվել է TVP Info-ի կողմից։
Հունգարիայի վարչապետը նաև առաջարկել է ընդլայնել խումբը՝ ներառելով նոր երկրներ՝ Ավստրիա, Խորվաթիա, Սլովենիա, Ռումինիա, Սկանդինավիա և Արևմտյան Բալկաններ։
Վիշեգրադյան խմբի վարչապետների մակարդակով վերջին պաշտոնական գագաթնաժողովը տեղի է ունեցել 2024 թվականի փետրվարի 27-ին Պրահայում։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը