Տուսկ. Լեհաստանը պատրաստ է Հունգարիային ապահովել նավթի և գազի մատակարարման ուղիներով
Աշխարհ
Լեհաստանը պատրաստ է, եթե Բուդապեշտը հետաքրքրված լինի և որոշի հրաժարվել ռուսական էներգամատակարարումից, ապահովել նավթի և գազի մատակարարման այլընտրանքային ուղիներ։ Այս մասին լրագրողներին հայտարարեց Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Վարշավայում իր հունգարացի գործընկեր Պետեր Մագյարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Լեհաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել և համագործակցել Հունգարիայի հետ՝ ապահովելու նրա էներգետիկ անվտանգությունը։ Դիվերսիֆիկացիայի շնորհիվ մենք կարողացանք շատ կարճ ժամանակում ազատվել մեկ պետությունից կախվածությունից», - ասել է Տուսկը։ Ասուլիսը հեռարձակվել է TVP Info-ով։ Լեհաստանի վարչապետը ընդգծել է, որ էներգամատակարարման վերաբերյալ Հունգարիայի որոշումները «նրա ինքնիշխան իրավունքն են»։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը