Մադյար. Հունգարիան իրավունք ունի ինքնուրույն որոշել, թե ումից էներգակիրներ գնել
Աշխարհ
Հունգարիան, ինչպես ԵՄ ցանկացած այլ երկիր, ունի ինքնիշխանություն իր էներգակիրների գնումների հարցում։ Այս մասին լրագրողներին ասել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը Վարշավայում կայացած բանակցություններից հետո իր լեհ գործընկեր Դոնալդ Տուսկի հետ մամուլի ասուլիսում։
«Եվրամիությունը կազմված է ինքնիշխան պետություններից, ուստի, նրանք նույնպես ունեն ինքնիշխան իրավունք որոշելու, թե որ ուղղությամբ են ցանկանում շարժվել տարբեր հարցերում», - ասել է Մադյարը՝ պատասխանելով լրագրողի հարցին իր լեհ գործընկեր Դոնալդ Տուսկին ուղղված՝ Բուդապեշտի կողմից ռուսական էներգակիրների շարունակական գնումների վերաբերյալ Վարշավայի արձագանքի մասին։ Ասուլիսը հեռարձակվել է TVP Info-ի կողմից։
Մայիսի 11-ին էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարի թեկնածու Իշտվան Կապիտանին հայտարարել է, որ Հունգարիայի նոր կառավարությունը չի պլանավորում հրաժարվել Ռուսաստանի հետ նավթի և գազի պայմանագրերից, այլ կդիվերսիֆիկացնի էներգակիրների մատակարարման աղբյուրներն ու երթուղիները։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը