Էստոնիան դիմել է Ուկրաինային
Աշխարհ
Էստոնիայի երկնքում ուկրաինական անօդաչու թռչող սարքի խոցումից հետո Տալլինը Կիևին տեղեկացրել է իր անօդաչու թռչող սարքերի` ՆԱՏՕ-ի օդային տարածք մուտք գործելու կանխման կարևորության մասին: Այս մասին հաղորդել է ERR-ը՝ հղում անելով Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրին։
«Պևկուրի խոսքով՝ Էստոնիայի կառավարությունը դիվանագիտական ուղիներով Կիևին է փոխանցել իր դիրքորոշումը՝ ուկրաինական ԱԹՍ-ների ՆԱՏՕ-ի օդային տարածք մուտք գործելը կանխելու համար բոլոր միջոցները ձեռնարկելու կարևորության վերաբերյալ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Լրագրողները տեղեկացել են, որ Տալլինն արդեն ստացել է Ուկրաինայի իշխանություններից պատասխան: Դրանում Կիևը փորձել է վստահեցնել Էստոնիայի ղեկավարությանը, որ չի օգտագործի Ֆինլանդիայի և Բալթյան երկրների երկինքը Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը