Սկզբունքորեն աջակցում եմ Ռուսաստանի հետ ԵՄ բանակցողի վերաբերյալ քննարկմանը. Ռյուտե
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն աջակցել է ԵՄ-ի՝ Ռուսաստանի հետ բանակցողի թեկնածության վերաբերյալ քննարկումներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ռյուտեն հրաժարվել է մեկնաբանել Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագիի՝ որպես բանակցողի մասին լուրերը։
«Դրագին իմ մտերիմ ընկերն է, բայց ես չեմ մեկնաբանելու, թե ով պետք է զբաղեցնի այդ պաշտոնը։ Կարծում եմ՝ ԵՄ-ն նախ պետք է որոշի, թե ինչ դեր կխաղա նա, արդյոք ցանկանում է դեր խաղալ, և ապա, եթե պատասխանը դրական է, պետք է քննարկում լինի այն մասին, թե ով կարող է այդ դերը խաղալ», - Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ասել է Ռյուտեն։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը