Տեսանյութը, որտեղ Պուտինը հայտնվել է առանց բաճկոնի, միլիոնավոր դիտումներ է հավաքել Չինաստանում
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան լայն արձագանք է ստացել չինական սոցիալական ցանցերում։ Global Times-ի փոխանցմամբ՝ համացանցում վիրուսային է դարձել մի տեսանյութ, որտեղ Պուտինը մեքենա նստելուց առաջ հանում է բաճկոնը։
Կադրերը նկարահանվել են Պեկինում՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցությունների շրջանակում։ Տեսանյութը կարճ ժամանակում միլիոնավոր դիտումներ է հավաքել չինական հարթակներում, իսկ օգտատերերը ակտիվորեն քննարկել են Ռուսաստանի նախագահի պահվածքն ու ոչ պաշտոնական տեսքը։
Մայիսի 20-ին ավարտված բանակցություններից հետո Պուտինն ու Սի Ցզինպինը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ համապարփակ գործընկերության և ռազմավարական համագործակցության խորացման վերաբերյալ։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը նշել էր, որ հանդիպումներն անցել են բարեկամական և բովանդակալից մթնոլորտում, իսկ Մոսկվան և Պեկինը շարունակելու են զարգացնել համագործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը