ՀՀ քաղաքացիների՝ ԵՄ երկրներ մուտքի վիզաների տրամադրման թիվը 2024-ին 2019-ի համեմատությամբ աճել է մոտ 35 հազարով
Հասարակություն
Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի կողմից գլխավոր բանակցող, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց վերջին տարիներին ՀՀ քաղաքացիներին ԵՄ երկրներ այցելելու համար վիզաների տրամադրման թվային տվյալները:
«2019-ին ՀՀ քաղաքացիներին տրվել է 51 հազար շենգենյան վիզա, որից 34,8 տոկոսը եղել է բազմակի մուտքի վիզա: 2024 թվականին այդ թիվը հասել է 86300-ի, որից 43,5 տոկոսը եղել են բազմակի մուտքի վիզաներ: Եթե զուտ համադրենք պատկերը, կնկատենք, որ վիզայի տրամադրման դրական որոշումները մեր գործընկերների կողմից էականորեն աճել են:
Բազմակի մուտքի վիզաների թիվը ևս աճել է, ընդ որում՝ վիզաների մերժման մակարդակը մնացել է համեմատաբար կայուն: 2019 թվականին 13,2 տոկոս է եղել, մի փոքր ավելի դրական պատկեր ունենք 2024-ին, երբ արձանագրվել է 12,4 տոկոս»,- ասաց նախարարը:
Արփինե Սարգսյանը նաև հիշեցրեց, որ առանց վիզային ռեժիմի ԵՄ երկրներ այցելելը ենթադրում է հստակ պահանջներ, որոնք պետք է պատճաշ կերպով իրականացնի հայկական կողմը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը