Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել վիզաների ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքներում (տեսանյութ)
ԱյլՀայաստանը մեծ առաջընթաց է գրանցել վիզաների ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքներում․ Արփինե Սարգսյանն ընդունել է Յոհաննես Լուխներին
ՆԳ նախարար, ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման հարցով Հայաստանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանը մայիսի 20-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխներին։
Քննարկվել են վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում կատարված աշխատանքները։ Կարևորվել է, որ Հայաստանը գնահատվել է որպես առաջանցիկ փուլում գտնվող երկիր փաստաթղթերի անվտանգության, սահմանների կառավարման, միգրացիայի և ապաստանի ոլորտներում։
Մատնանշվել է նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիտարկումը, ըստ որի՝ ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը կարևոր նշանակություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ Եվրոպական Միության համար․ համատեղ հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր է հասնել ակնկալվող արդյունքի։
Քննարկվել են նաև առանձին ուղղություններով կատարվելիք աշխատանքները, որոնց շրջանակում կողմերը կարևորել են սահմանված հենանիշերի լիարժեք իրականացումն ու գործընթացի հետևողական առաջխաղացումը։
Կողմերը վերահաստատել են համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու պատրաստակամությունը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը