«Վաղը Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ կհարուցվի». Փաշինյան
Քաղաքական
Վանաձորում հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ վաղը ԲՀԿ-ի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ կհարուցվի։
«Գիտեք, որ ԲՀԿ ցուցակի 2-րդ համար կա՝ Անդրանիկ Թևանյան անունով։ Վաղը Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի Քննչական կոմիտե՝ ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի՝ հայրենիքի դավաճանության հոդվածով։
Այս լրտեսական ցանցը մենք ի վերջո արմատախիլ ենք անելու Հայաստանի Հանրապետությունից»,- ասաց Փաշինյանը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել