TWZ․ ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է տեղակայել երկու լազերային զինված ականակիր
Աշխարհ
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում, որը ներառում է Մերձավոր Արևելքը, Կենտրոնական Ասիան և Արևելյան Աֆրիկան, գործող երկու ամերիկյան ականակիրներ հագեցած են լազերային համակարգերով, հայտնում է The War Zone-ը։
USS Spruance ականակիրը մտնում է «Աբրահամ Լինքոլն» ավիակրի հարվածային խմբի մեջ, մինչդեռ USS John Finn ականակիրը պարեկային ծառայություն է իրականացնում Հնդկական օվկիանոսում:
Երկու նավերն էլ հագեցած են ODIN լազերային համակարգով, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքերը ապակողմնորոշելու և նավերի, սուզանավերի, անձնակազմով կառավարվող ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի վրա գտնվող հետախուզական համակարգերի տեսախցիկներն ու սենսորները չեզոքացնելու համար:
Պորտալը հայտնում է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը ուղղորդված էներգիայի զենքեր են տեղակայել ինը նավերի վրա:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը