ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը հանդիպել է Նիդերլանդների դեսպանի և նորանշանակ ռազմական կցորդի հետ
Հասարակություն
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, փոխգնդապետ Աալերտ Խերալդ Հայուբրեխդսին:
Նախարարի տեղակալը շնորհավորել է պաշտպանության հարցերով կցորդին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև պաշտպանության բնագավառում երկկողմ և ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը