Պակիստանը դատապարտել է Իսրայելի կողմից «Սումուդ» նավատորմի կալանավորումը
Աշխարհ
Պակիստանը խստորեն դատապարտում է Իսրայելի կողմից Գազայի հատված ուղևորվող «Սումուդ» նավատորմի առգրավումը և պաղեստինամետ ակտիվիստների կալանավորումը, ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Պակիստանի կառավարությունը խստորեն դատապարտում է «Սումուդ» նավատորմի անօրինական առգրավումը իսրայելական օկուպացիոն ուժերի կողմից միջազգային ջրերում, ինչպես նաև նավի վրա գտնվող մարդասիրական աշխատողների նկատմամբ կամայական կալանավորումը և վատ վերաբերմունքը։ Ըստ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև պակիստանցի մարդասիրական ակտիվիստ պարոն Սաադ Էդհին», - հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը։
Իսլամական Հանրապետությունը պահանջել է «անհապաղ ազատ արձակել բոլոր անօրինական ձերբակալված ակտիվիստներին» և կոչ է արել միջազգային հանրությանը ապահովել «կալանավորվածների անվտանգությունը, արժանապատվությունը և հիմնարար իրավունքները»։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը