Չինաստանը մտադիր է նպաստել Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը
Աշխարհ
Չինաստանը կաջակցի Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը՝ առանց Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ԿԺԴՀ հնարավոր այցի վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ տրամադրելու։
«Չինաստանի դիրքորոշումն ու քաղաքականությունը Կորեական թերակղզու վերաբերյալ մնում են հետևողական և կայուն։ Մեր երկիրը կխաղա կառուցողական դեր և կնպաստի քաղաքական կարգավորման գործընթացին՝ գործելով իր սեփական սկզբունքներին համապատասխան», - ասել է նա։
Դիվանագետը պարզաբանել է, որ Չինաստանը և ԿԺԴՀ-ն սոցիալիստական երկրներ են, որոնց իշխող կուսակցությունները ավանդաբար պահպանել են բարեկամական հարաբերություններ։ «Սա համապատասխանում է երկու երկրների շահերին և նպաստում է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը», - հավելել է նա։
Սի Ծինփինի Փհենյան այցի հեռանկարների վերաբերյալ խոսնակը նշել է, որ «այս պահին որևէ տեղեկատվություն չունի», որը կարող է տրամադրել։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը