Չինաստանը աջակցում է Պակիստանի դերին ԱՄՆ-Իրան հակամարտության կարգավորման գործում
Աշխարհ
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունի խոսքով՝ Չինաստանի իշխանությունները աջակցում են Պակիստանի միջնորդական դերին ԱՄՆ-Իրան հակամարտության կարգավորման գործում և կնպաստեն խաղաղության վերականգնմանը։
«Իրանական հարցի վերաբերյալ մենք բազմիցս հայտարարել ենք մեր դիրքորոշումը. Չինաստանը աջակցում է Պակիստանի արդար և հավասարակշռված միջնորդական դերին խաղաղության խթանման և թշնամական գործողությունների դադարեցման գործում», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի Չինաստան կատարելիք այցը։
Չինացի դիվանագետը մանրամասնել է, որ Պակիստանի վարչապետի այցի ընթացքում տեղի կունենա «երկկողմ հարաբերությունների և ընդհանուր մտահոգության հարցերի վերաբերյալ մտքերի խորը փոխանակում»։ Նա հավելել է, որ Չինաստանը կառաջնորդվի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կողմից սահմանված սկզբունքներով և միջազգային հանրության, այդ թվում՝ Պակիստանի հետ համատեղ «ակտիվ ներդրում կունենա Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության շուտափույթ վերականգնման գործում»։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը