Al Jazeera․ Իրանը Պակիստանից ավելի շատ ժամանակ է խնդրել՝ ԱՄՆ-ի պայմաններն ուսումնասիրելու համար
Աշխարհ
Իրանի պաշտոնյաները Պակիստանի միջնորդներից լրացուցիչ ժամանակ են խնդրել Պարսից ծոցում հակամարտության կարգավորման ամերիկյան պայմանները գնահատելու և ուսումնասիրելու համար, հայտնում է Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը՝ հղում անելով Պակիստանի աղբյուրին։
«Իրանի պաշտոնյաները ժամանակ են խնդրել Պակիստանից՝ ամերիկյան պայմանները գնահատելու և ուսումնասիրելու համար», - պնդել է հեռուստաալիքի աղբյուրը: Իրանի «հարստացված ուրանը գլխավոր խոչընդոտն է» Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցություններում։
Հինգշաբթի օրը Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը վերանայում է ամերիկյան կողմի մեկնաբանությունները ռազմական գործողությունները դադարեցնելու իրանական առաջարկի վերաբերյալ: Մայիսի 18-ին Tasnim-ը հայտնել է, որ Պակիստանը ԱՄՆ-ին է ներկայացրել հակամարտության կարգավորման 14 կետից բաղկացած իրանական նոր առաջարկ:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը