Ֆինանսների նախարարությունում քննարկվել են հարկային քաղաքականության նոր մոտեցումները
Հասարակություն
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հանդիպում են ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային նոր հայեցակարգին, գործարար միջավայրի բարելավմանը, հարկային քաղաքականության կանխատեսելիությանը, ինչպես նաև տնտեսավարողների համար առավել նպաստավոր պայմանների ձևավորմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր։
Կողմերը կարևորել են պետական և մասնավոր հատվածների միջև շարունակական երկխոսությունն ու համագործակցությունը՝ ընդգծելով, որ նման քննարկումները նպաստում են ավելի արդյունավետ լուծումների մշակմանը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ