Զելենսկին սպառնացել է պատասխանել Բելառուսի հնարավոր հարձակմանը
Աշխարհ
Ուկրաինան պատասխան է պատրաստում Բելառուսի տարածքից Ռուսաստանի հնարավոր հարձակմանը։ Այս մասին հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր Telegram ալիքում։
«Մենք մանրակրկիտ վերլուծել ենք մեր հետախուզական տվյալները Չեռնիգով-Կիև տարածքում Ռուսաստանի հարձակողական պլանավորման վերաբերյալ։ Մենք պատասխան ենք պատրաստում թշնամու յուրաքանչյուր հնարավոր գործողությանը։ Մեր ուժերը այս տարածքում կմեծացվեն», - գրել է նա։
Զելենսկին նաև հանձնարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը պատրաստել լրացուցիչ դիվանագիտական միջոցառումներ Բելառուսի Հանրապետության դեմ։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը