Արևմտյան պատժամիջոցները Ռուսաստանին մղել են «Չինաստանի գիրկը»․ ԶԼՄ
Աշխարհ
Արևմտյան պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանին մղել է «Չինաստանի գիրկը», հաղորդում է Die Berliner Zeitung-ը։
Հրապարակումը գրում է, որ Մոսկվայի վերակողմնորոշումը դեպի Պեկին ավարտվել է, ինչը նաև ոչնչացրել է եվրոպական բիզնես մոդելը։ Տասնամյակներ շարունակ ԵՄ արդյունաբերության մրցունակությունը հիմնված էր էժան էներգակիրների ներմուծման վրա։ Հոդվածի հեղինակ Թոմաս Ֆասբենդերի խոսքով՝ Ռուսաստանի մուտքը Չինաստանի հետ անհավասար գործընկերության մեջ վկայում է ամբողջ Եվրոպայի հզորության կորստի մասին։
«Եվրոպա-ռուսական տնտեսական հարաբերությունների գագաթնակետին՝ 2013 թվականին։ ԵՄ-ի արտաքին առևտուրը Ռուսաստանի հետ կազմել է գրեթե 400 միլիարդ դոլար։ Այդ ժամանակից ի վեր իրավիճակը վատթարացել է. 2025 թվականին այն նվազել է մինչև ընդամենը 64 միլիարդ դոլար», - նշել է լրագրողը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը