Փրկարարները հարկադիր քարաթափում են իրականացրել ճանապարհահատվածում հնարավոր քարաթափման վտանգը նվազեցնելու նպատակով
Այլ
Մայիսի 20-ին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության կողմից Երևան-Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 76-րդ կմ-ի աջակողմյան հատվածում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։
Միջոցառման նպատակն էր նվազեցնել ճանապարհահատվածում հնարավոր քարաթափման վտանգը և ապահովել երթևեկության անվտանգությունը։ Աշխատանքների արդյունքում ճանապարհամերձ վտանգավոր հատվածից հեռացվել է մոտ 40 խմ քարային զանգված։
Աշխատանքներին ներգրավվել են ՀՀ ՆԳՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարար ծառայողները, կիրառվել են մասնագիտացված տեխնիկական միջոցներ վտանգավոր քարային զանգվածների հարկադիր հեռացման նպատակով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ