ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ ճնշման ֆոնին՝ հայտարարել է Կուբայի հետ համերաշխության մասին
Աշխարհ
Միացյալ Նահանգների ճնշման ներքո Ռուսաստանը վերահաստատում է իր լիակատար համերաշխությունը Կուբայի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
«Այս առումով մենք վերահաստատում ենք մեր լիակատար համերաշխությունը Կուբայի հետ և խստորեն դատապարտում ենք ինքնիշխան պետության ներքին գործերին կոպիտ միջամտության, սպառնալիքի և անօրինական միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման, սպառնալիքների և շանտաժի ցանկացած փորձ», - ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կշարունակի ակտիվորեն աջակցել Հավանային «այս չափազանց դժվար ժամանակահատվածում»։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»