Արևմուտքում վախենում են Ռուսաստանի և Չինաստանի աճող ազդեցությունից․ ԶԼՄ
Աշխարհ
Ամերիկացի լրագրող և RT-ի մեկնաբան Ռիք Սանչեսը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ արևմտյան երկրները զգուշանում են համաշխարհային քաղաքականության վրա Ռուսաստան-Չինաստան գործընկերության աճող ազդեցությունից։
Լրագրողը գրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը լավ գիտակցում են իրենց գլոբալ ազդեցության մասշտաբները և մտադրություն չունեն թուլացնելու իրենց համագործակցությունը։ Սանչեսի խոսքով՝ հենց սա է անհանգստացնում Արևմուտքին։
Նա նաև նշել է, որ իրավիճակի հեգնանքն այն է, որ պատժամիջոցները, ճնշումները և արևմտյան երկրների կողմից «նոր սառը պատերազմի» մոտեցումը, ընդհակառակը, միայն ամրապնդել են ռուս-չինական գործընկերությունը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը