Կառավարությունում անդրադարձ է կատարվել վերջին զանգի միջոցառումների կազմակերպմանը (տեսանյութ)
ՀասարակությունԱյս տարի հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների վերջին դասի միջոցառումները կանցկացվեն մայիսի 22-ին, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ մայիսի 23-ին:
12-րդ դասարանն այս տարի ավարտում են ավելի քան 22.000, իսկ 9-րդ դասարանը՝ ավելի քան 39.000 դպրոցականներ: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նախապես շնորհավորելով բոլոր շրջանավարտներին և նրանց մաղթելով հաջողություն:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է Ներքին գործերի նախարարության հետ համագործակցությունը և հույս հայտնել՝ օրը կանցնի տոնական և դրական մթնոլորտում՝ առանց որևէ միջադեպի:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը