Արդյոք Չինաստանը կփոխի իր դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության հարցում․ քաղաքագետ
Աշխարհ
Չինաստանի մոտեցումը Ուկրաինայի հակամարտության նկատմամբ չի փոխվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև Պեկինում տեղի ունեցած հանդիպումից հետո, Lenta.ru-ին ասել է քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
Նրա խոսքով՝ իրավիճակը չի փոխվի, քանի որ Պեկինը շատ «հասկանալի» և «հետևողական» մոտեցում ունի «Ուկրաինայի իրավիճակի նկատմամբ։ Չինաստանը չի ցանկանում լինել «տարր» այս ճգնաժամում», -ընդգծել է քաղաքագետը։ Լուկյանովը նշել է, որ երկիրը «լավ տրամադրված», բայց անկողմնակալ դիրքորոշում ունի Ռուսաստանի նկատմամբ։
Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան այցից հետո երկու կողմերը հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ Ռուսաստանը և Չինաստանը համոզված են, որ ուկրաինական հակամարտության երկարաժամկետ և կայուն կարգավորումը պահանջում է լուծել դրա արմատական պատճառները՝ պահպանելով Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության սկզբունքները։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը