Մերցն առաջարկել է Ուկրաինային միջանկյալ կարգավիճակ տրամադրել ԵՄ անդամակցության ճանապարհին
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը առաջարկել է Ուկրաինային հատուկ կարգավիճակ տրամադրել՝ որպես ԵՄ անդամակցության միջանկյալ քայլ: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Մերցի՝ ԵՄ առաջնորդներին ուղղված նամակին։
Գերմանիայի վարչապետը կարծում է, որ «ասոցացված անդամի» կարգավիճակը թույլ կտա ուկրաինացի պաշտոնյաներին մասնակցել ԵՄ գագաթնաժողովներին և նախարարական հանդիպումներին, բայց չի տրամադրի քվեարկության իրավունք: Ավելին, Գերմանիայի կանցլերը առաջարկել է, որ ԵՄ երկրները «քաղաքական պարտավորություն» ստանձնեն՝ Ուկրաինայի նկատմամբ կիրառելու դաշինքի փոխօգնության դրույթները՝ «անվտանգության էական երաշխիքներ» ստեղծելու համար։
«Իմ առաջարկը կօգնի հեշտացնել ընթացող խաղաղության բանակցությունները: Սա անհրաժեշտ է ոչ միայն Ուկրաինայի անվտանգության, այլև ամբողջ մայրցամաքի անվտանգության համար», - նշել է Մերցը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը