iPhone-ներում հայտնաբերել են տեսախցիկի «թաքնված» օգտակար ֆունկցիա
Աշխարհ
Apple-ի iPhone սմարթֆոններում հայտնվել է նոր ֆունկցիա, որը կարող է զգուշացնել օգտատիրոջը, եթե տեսախցիկի օբյեկտիվը կեղտոտված է։ Այս մասին գրում է CNet-ը՝ անդրադառնալով iOS 26 օպերացիոն համակարգի նոր հնարավորություններին։
Պարբերականի տվյալներով՝ Apple-ը հաշվի է առել այն, որ օգտատերերը հաճախ անզգուշությամբ մատնահետքեր կամ այլ կեղտ են թողնում տեսախցիկի վրա, ինչը վատացնում է լուսանկարների որակը։ Նոր ֆունկցիան նկարահանումից առաջ վերլուծում է օբյեկտիվի վիճակը և անհրաժեշտության դեպքում էկրանին ցուցադրում է տեսախցիկը մաքրելու մասին հիշեցում։
CNet-ի փոխանցմամբ՝ հնարավորությունը ակտիվացնելու համար անհրաժեշտ է iPhone-ի կարգավորումներում մտնել «Camera» բաժին և միացնել «Lens Cleaning Hints» գործառույթը։ Նշվում է, որ նոր տարբերակը հասանելի է միայն iPhone 15 շարքի և ավելի նոր մոդելների համար։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը