Լատվիայում հայտարարել են անօդաչուներով երկրի օդային տարածքը խախտելու մասին
Աշխարհ
Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը, այս մասին մայիսի 21-ին հաղորդել է Լատվիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Լատվիայի զինված ուժերը հաստատում են, որ առնվազն մեկ անօդաչու թռչող սարք գտնվում է երկրի օդային տարածքում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում հիշեցրել են, որ մայիսի 21-ի առավոտից Լատվիայի արևելյան մասում հայտարարվել է օդային տագնապ. ՆԱՏՕ-ի օդուժը, որը գործի է դրվել Բալթյան երկրների նկատմամբ պարեկություն իրականացնելու համար, մարտական հերթապահություն է կատարում։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»