ԵՄ քաղաքական գործիչները զանգահարել ու հարցրել են՝ Ինչ ենք խոսել Պուտինի հետ․ Ֆիցո
Աշխարհ
Մամուլի ասուլիսի ժամանակ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Ռուսաստան կատարած այցերի համար իրեն քննադատող եվրոպացի քաղաքական գործիչները զանգահարում են իրեն և ցանկանում հանդիպել՝ հարցնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած զրույցի մասին։ Հեռարձակումն արվել է սլովակյան TA3 հեռուստաալիքով։
«Ես պատրաստվում եմ հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ, բոլորը քննադատում են ինձ, իսկ հետո բոլորը զանգահարում են ինձ և հարցնում․ «Ի՞նչ ասաց Պուտինը»։ Կամ հանդիպելու ցանկություն են հայտնում։ Սա այն անվերջ երեսպաշտությունն է, որին ես վերջերս ականատես եմ լինում», - ասել է Ֆիցոն։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»