Ռուսաստանը լիովին հանձնառու է օգնել Թեհրանին և Վաշինգտոնին. Զախարովա
Աշխարհ
Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին և ԱՄՆ-ին` կյանքի կոչելու համատեղ կայացված այն որոշումները, որոնք կնպաստեն երկու երկրների միջև առկա ճգնաժամի կարգավորմանը, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը լիովին հանձնառու է օգնել Թեհրանին և Վաշինգտոնին իրականացնելու բանակցությունների ընթացքում նրանց կողմից ընդունված ցանկացած որոշում», - ասել է Զախարովան։
ԶԼՄ-ներում լուրեր էին պտտվում, թե Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցային շրջանակներում պատրաստակամություն է հայտնել ՌԴ-ին հարստացված ուրան փոխանցել «որոշակի պայմանների» առկայությամբ։ ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչին հարցրել են, թե ինչ պայմանների մասին է խոսքը և արդյոք Վաշինգտոնն այս հարցի շուրջ կապ է հաստատել Մոսկվայի հետ։
«Համոզված ենք, որ այս խնդիրը կարող է կարգավորվել միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով՝ հենվելով միջազգային իրավունքի հիման վրա և Իրանի Իսլամական Հանրապետության օրինական շահերը հաշվի առնելով», - ասել է Զախարովան։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»