Սիրիան առաջին անգամ կմասնակցի G7-ի գագաթնաժողովին
Աշխարհ
Սիրիան որպես հյուր երկիր կմասնակցի հաջորդ ամիս Ֆրանսիայում կայանալիք Մեծ յոթնյակի՝ G7-ի գագաթնաժողովին և ներկայացված կլինի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի կողմից, այս մասին հայտնել են թեմային ծանոթ երեք աղբյուր։ Նշվում է, որ սա կդառնա Սիրիայի առաջին մասնակցությունը G7-ի գագաթնաժողովին։
Հունիսի 15-17-ը Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Էվիան-լե-Բեն քաղաքում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու Շարաայի հրավերն անձամբ հանձնվել է Սիրիայի ֆինանսների նախարար Իսր Բարնիեին, ով այս շաբաթ Փարիզում մասնակցել է G7-ի ֆինանսական բանակցություններին։
Աղբյուրներից մեկը, որը սիրիացի պաշտոնյա է, հայտնել է, որ Սիրիայի մասնակցությունը բանակցություններին, հավանաբար, կկենտրոնանա երկրի դերը՝ որպես «մատակարարման շղթաների պոտենցիալ ռազմավարական կենտրոն» ներկայացնելու վրա՝ մասնավորապես Հորմուզի նեղուցով անցանելիության խնդիրների ի հայտ գալուց հետո։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»