ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Թրամփը հիացած է Պուտինով
Աշխարհ
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիացած է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինով։
«Ի դեպ, կարո՞ղ եք ինձ բացատրել, թե ինչու է Թրամփը Պուտինով այնքան հիացած թվում, որ հաճախ օգտագործում է նրա արտահայտությունները և ճնշում է գործադրում Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպացիների վրա։
Ինչո՞ւ է նա այդքան հիացած Պուտինով», - հարցրել է Ռասմուսենը ԱՄՆ նախկին պաշտպանության նախարար Մարկ Էսպերին Պրահայում Globsec ֆորումում իրենց քննարկման ժամանակ, որը հեռարձակվել էր ֆորումի YouTube ալիքով։
Էսպերը, ի պատասխան, սկսել է մտորել մեկ այլ թեմայի շուրջ և չի պատասխանել նախկին գլխավոր քարտուղարի հարցին։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»