Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը հասել է Սառը պատերազմի մակարդակին․ ԵԱՀԿ մշտական ներկայացուցիչ
Ռուսաստան
ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկու խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ակտիվությունը Ռուսաստանի սահմանների մոտ հասել է Սառը պատերազմի մակարդակի։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ընդհանուր առմամբ, մենք նշում ենք, որ մեր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ակտիվությունը հասել է Սառը պատերազմի մակարդակի», - ասել է նա։
Մշտական ներկայացուցիչը նշել է, որ սա ցույց է տալիս, որ «մենք չենք կարող հույսը դնել մեր եվրոպացի հարևանների խոհեմության վրա», և, հետևաբար, մինչև Ռուսաստանը կոշտ չպատասխանի, «նրանց միլիտարիստական ամբարտավանությունը չի նվազի»։ Պոլյանսկին հավելել է, որ Կալինինգրադը կարող է հզոր դետոնատոր լինել այս իրավիճակում։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս զգուշացրել է, որ ոչ միայն ներխուժումը, այլև շրջափակման ցանկացած փորձ կհանգեցնի իրավիճակի սրման։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր