Պուտինը բացահայտել է միջուկային եռյակի նպատակը
Ռուսաստան
Միջուկային եռյակը պետք է ծառայի՝ որպես Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության ինքնիշխանության երաշխավոր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ԲելՏԱ-ն։
«Հաշվի առնելով աշխարհում աճող լարվածությունը և նոր սպառնալիքների ու ռիսկերի ի հայտ գալը՝ մեր միջուկային եռյակը, ինչպես նախկինում, պետք է ծառայի՝ որպես Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության ինքնիշխանության հուսալի երաշխավոր», - ընդգծել է պետության ղեկավարը։
Ավելին, ըստ Պուտինի, այն պետք է ապահովի ռազմավարական զսպման հասնելը, միջուկային հավասարության պահպանումը և ուժերի հավասարակշռությունը համաշխարհային մակարդակով։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը