«Համբույրի հիվանդությունը» սկսել է ավելի հաճախ տարածվել դպրոցականների և ուսանողների շրջանում
Ռուսաստան
Ռուսաստանում աճում է ինֆեկցիոն մոնոնուկլեոզի՝ հայտնի «համբույրի հիվանդության» տարածումը երիտասարդների շրջանում։ Այս մասին հայտնում է Shot Telegram-ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Տվյալների համաձայն՝ եթե նախկինում հիվանդությունն առավել հաճախ ախտորոշվում էր 4-5 տարեկան երեխաների մոտ, ապա այժմ դեպքերն ավելի շատ գրանցվում են 15-24 տարեկան դպրոցականների և ուսանողների շրջանում։ Ներկայում Ռուսաստանում յուրաքանչյուր 100 հազար մարդու հաշվով արձանագրվում է միջինը 40-80 դեպք։ Հիվանդությունը փոխանցվում է հիմնականում թքի միջոցով։
Shot-ի փոխանցմամբ՝ հիվանդության ախտանիշներից են բարձր ջերմությունը, կոկորդի բորբոքումը, ավշային հանգույցների մեծացումը և դեմքի ու պարանոցի ուժեղ այտուցը։ Ծանր դեպքերում կարող են առաջանալ շնչառական խնդիրներ, լյարդի վնասումներ և նույնիսկ փայծաղի պատռվածք։ 22-ամյա մոսկվաբնակ Արինան պատմել է, որ հիվանդության հետևանքով հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում և մի քանի շաբաթ անցկացրել հիվանդանոցում՝ մոտ 40 աստիճան ջերմությամբ։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը