Ռուսաստանում VPN-ի համար վճար սահմանելու ծրագիրը հետաձգվել է
Ռուսաստան
Ռուսաստանում VPN- ի համար առանձին վճար սահմանելու նախաձեռնությունը ժամանակավորապես հետաձգվել է։ Այս մասին հայտնում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով հեռահաղորդակցության շուկայի իր աղբյուրին։
Պարբերականի տվյալներով՝ իշխանությունները մինչև սեպտեմբեր չեն նախատեսում պարտադրել ինտերնետ-օպերատորներին VPN-ի համար լրացուցիչ վճար սահմանել։ Խոսքը վերաբերում է այն գաղափարին, որի շրջանակում VPN ծառայություններից օգտվողների ինտերնետային հոսքը կարող էր առանձին սակագնավորվել։
Թեմայի շուրջ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն հրապարակվել, սակայն ոլորտի մասնագետները նշում են, որ նման նախաձեռնությունը կարող է բարդություններ ստեղծել թե՛ օպերատորների, թե՛ օգտատերերի համար։ Ռուսաստանում վերջին տարիներին VPN ծառայությունների նկատմամբ վերահսկողությունը շարունակաբար խստացվում է։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը