Ռուսաստանն ու Բելառուսը միջուկային զորավարժություններ են անցկացնում
Աշխարհ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարել է, որ միջուկային զինամթերք է մատակարարել Բելառուսի դաշտային պահեստներ՝ որպես խոշոր միջուկային զորավարժությունների մաս։
Ռուսաստանում և Բելառուսում անցկացվող եռօրյա միջուկային զորավարժությունները տեղի են ունենում ռուս-ուկրինական հակամարտության սրման ֆոնին։ Ռուսաստանը հայտարարել է, որ Բելառուսում գտնվող հրթիռային ստորաբաժանումը վարժանքներ է անցկացնում շարժական «Իսկանդեր-Մ» մարտավարական հրթիռային համակարգով։
«Իսկանդեր-Մ»-ը շարժական կառավարվող հրթիռային համակարգ է, որը փոխարինել է խորհրդային «Սկադ»-ին։ Դրա կառավարվող հրթիռներն ունեն մինչև 500 կմ հեռահարություն և կարող են կրել սովորական կամ միջուկային մարտագլխիկներ։ Պատերազմի ամբողջ ընթացքում նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեցումներ է արել Ռուսաստանի միջուկային հզորության մասին, որպես Արևմուտքին ուղղված նախազգուշացում՝ չափազանց հեռու չգնալ Կիևին աջակցելու հարցում։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը