«Այդքանը մենք էլ գիտենք». ՔԿ-ն արձագանքել է Անդրանիկ Թևանյանի հերքմանը
Քաղաքական
Քննչական կոմիտեն արձագանքել է ԲՀԿ-ի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանին, ով իր հերթին ավելի վաղ հերքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո Քննչական կոմիտեի կողմից իրեն առաջադրված մեղադրանքներն ու կասկածի տակ է դրել իր դեմ պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը։
«Անդրանիկ Թևանյանն ասում է, որ 2023 թվականին վայր է դրել մանդատը:
Այդքանը մենք էլ գիտենք։ Հաղորդագրությունն ուշադիր կարդալու դեպքում կտեսնեք «ապօրինի» բառը:
Այսինքն, անձը 2024 թվականի ընթացքում ապօրինի կերպով է հավաքել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները:
Այդ հանգամանքը նույնպես քննության առարկա է»,- Թևանյանի հայտարարությունից հետո նշել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Անդրանիկ Թևանյանը ավելի վաղ հայտարարել էր՝ 2023-ին վայր է դրել մանդատը և չէր կարող 2024-ին փակ լսումների մասնակցել։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»