Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում․ Մասյացոտնի թեմ
Հայաստան
Մասյացոտնի թեմ - Պաշտոնական էջում հայտարարություն են տարածել՝
«Սիրելի՛ հավատացյալներ,
«Սիրելի՛ հավատացյալներ,
Այս կիրակի՝ Հոգեգալստյան տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում։
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը ևս կարժանանա եպիսկոպոսության բարձր աստիճանին։
Սիրով հրավիրում ենք ձեզ՝ ձեր աղոթական ներկայությամբ մասնակցելու Սուրբ Պատարագին և եպիսկոպոսական ձեռնադրությանը և միասին կիսելու մեր Եկեղեցու և թեմի կյանքի օրհնաբեր այս օրը»,-ասված է հայտարարությունում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն