Մեքսիկայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ԱՄՆ սահմանին միգրանտների ձերբակալությունները հասել են վերջին 50 տարվա ամենացածր մակարդակին
Աշխարհ
Մեքսիկայի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ Միացյալ Նահանգների հարավային սահմանին անօրինական ներգաղթյալների ձերբակալությունների թիվը նվազել է մինչև վերջին 50 տարվա ամենացածր մակարդակին։
«Մեքսիկայի կառավարության համակարգված ջանքերի արդյունքում Միացյալ Նահանգների հարավային սահմանին անկանոն ներգաղթի կարգավիճակ ունեցող անձանց ձերբակալությունները կայուն նվազել են՝ հասնելով 50 տարվա ամենացածր մակարդակին», – ասվում է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի և ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Մարկվեյն Մալինի միջև Մեխիկոյում կայացած հանդիպումից հետո հրապարակված փաստաթղթում։
Նախարարությունը շեշտել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը նպաստել է սահմանին նման ձերբակալությունների թվի «պատմական 90%-ով կրճատմանը» 2024 թվականի հոկտեմբերից մինչև 2026 թվականի մայիսը ընկած ժամանակահատվածում։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»