Ուգանդան դադարեցրել է դեպի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն չվերթները՝ Էբոլայի բռնկման պատճառով
Աշխարհ
Ուգանդան դադարեցրել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն (ԿԴՀ) չվերթները Էբոլայի բռնկման պատճառով, հաղորդում է Daily Monitor-ը՝ հղում անելով կառավարության հայտարարությանը։
«Կառավարությունը դադարեցրել է Ուգանդայի և ԿԴՀ-ի միջև բոլոր ուղիղ չվերթները», - նշվում է հաղորդագրության մեջ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ԿԴՀ-ում և Ուգանդայում Էբոլայի բռնկումը հայտարարել է հանրային առողջապահության արտակարգ իրավիճակ, որը վտանգ է ներկայացնում այլ երկրների համար։ Կոնգոյի իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ երկրում գրանցվել է վիրուսից 131 մահվան դեպք։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի նախորդ բռնկումն ավարտվել է 2025 թվականի հոկտեմբերին։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»