Բյանկան քննադատել է տղամարդկանց, որոնք ռեստորանում հաշիվը կիսելու առաջարկ են անում
Համաշխարհային Մամուլ
Ռուս երգչուհի Տատյանա Լիպնիցկայան, որն առավել հայտնի է Բյանկա բեմական անունով, դժգոհել է այն տղամարդկանց վարքից, որոնք ռեստորաններում նախընտրում են հաշիվը կիսել կնոջ հետ։ Երգչուհին նշել է, որ երբեք չի ընդունի նման մոտեցում և նույնիսկ իր ընկերներն են հաճախ իր փոխարեն վճարում։ Այս մասին հայտնում է «Пятый канал»-ը։
Բյանկայի խոսքով՝ կանայք պետք է շրջապատված լինեն հոգատարությամբ, այդ թվում՝ նաև նյութական առումով։ Նա ընդգծել է, որ տղամարդու առատաձեռնությունն իր համար կարևոր հատկանիշ է հարաբերություններում։
Երգչուհին նաև կտրուկ արտահայտվել է այն տղամարդկանց մասին, որոնք չեն ցանկանում ամբողջությամբ վճարել նույնիսկ պարզ պատվերի համար։ Ավելի վաղ Բյանկան անդրադարձել էր նաև 2024 թվականի աղմկահարույց պատմությանը, երբ համացանցում լայն տարածում էին գտել նրա խոսքերը նախկին սիրելիի մասին, որը, ըստ տեղեկությունների, վաճառել էր իր «Mercedes»-ը՝ երգչուհու տեսահոլովակի նկարահանումները ֆինանսավորելու համար։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»