Լեհաստանը հետաքրքրված է ԱՄՆ զորքերի մշտական ներկայությամբ
Աշխարհ
Լեհաստանը հետաքրքրված է իր տարածքում ամերիկյան զորքերի մշտական, այլ ոչ թե ռոտացիոն ներկայությամբ։ Այս մասին RMF24 ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի նախագահի գրասենյակի միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Մարչին Պժիդաչը։
«Լեհական դիվանագիտական ջանքերը չեն ավարտվում ամերիկյան ռազմական կոնտինգենտի ավելացմամբ», - ասել է նա։ «Մեկ այլ սցենար ներառում է ամերիկյան զորքերի ներկայության կարգավիճակը ռոտացիոնից մշտականի փոխելու փորձը»։
Պժիդաչի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Լեհաստան 5000 զինվոր ուղարկելու որոշումը նշանակում է, որ «կժամանեն 5000-ը՝ 4000-ի փոխարեն, որոնց ռոտացիան կասեցվել էր»։
Մայիսի 15-ին Defense News-ը և Army Times-ը, հղում անելով Պենտագոնին, հայտնել են, որ Վաշինգտոնը չեղարկել է Լեհաստան 4000 զինվոր ուղարկելու որոշումը ռոտացիոն հիմունքներով։ Ներկայումս Լեհաստանում տեղակայված է մոտ 10000 ամերիկացի զինվոր՝ ինչպես մշտական, այնպես էլ ռոտացիոն հիմքերով։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»