Իսպանիան պարտավորվել է 50 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինային զենքի մատակարարման ծրագրի համար
Աշխարհ
Իսպանիան 50 միլիոն եվրո կհատկացնի ամերիկյան PURL ծրագրին, որը նախատեսված է Ուկրաինային զենք մատակարարելու համար։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը՝ Շվեդիայի Հելսինգբորգ քաղաքում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։
«Երեկ մենք ունեցանք Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ», - նշել է դիվանագետը։ «Իսպանիան պարտավորվել է հատկացնել լրացուցիչ 50 միլիոն եվրո PURL մեխանիզմին»։
PURL նախաձեռնության շրջանակներում ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները փաստացի պարտավորվել են զենք գնել ԱՄՆ-ից իրենց սեփական միջոցներով՝ Կիևին նվիրաբերելու համար։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»