Բացահայտվել են ԱՄՆ-Իրան համաձայնագրի նախագծի մանրամասները
Աշխարհ
Իրան-ԱՄՆ համաձայնագրի նախագծում առաջարկվում է վերացնել ԱՄՆ պատժամիջոցները՝ Թեհրանի կողմից որոշակի պայմանների կատարման դիմաց, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր կողմից ձեռք բերված փաստաթղթին։
Նշվում է, որ Վաշինգտոնը պատրաստ է աստիճանաբար վերացնել Իրանի նկատմամբ սահմանափակումները՝ որպես ապագա համաձայնագրի մաս, սակայն Թեհրանը պարտավոր կլինի խստորեն պահպանել երկկողմ համաձայնագրի բոլոր պայմանները։
Հեռուստաալիքը պարզաբանել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի նախագիծը պարունակում է երկու կողմերի պարտավորությունները՝ դադարեցնելու ենթակառուցվածքների վրա հարձակումները։ Խոսքը վերաբերում է «ռազմական, քաղաքացիական կամ տնտեսական ենթակառուցվածքներին»։
Հնարավոր համաձայնագրի շրջանակներում Իրանը և Միացյալ Նահանգները մտադիր են նաև ստեղծել համատեղ մեխանիզմ՝ ապագա հակամարտությունները լուծելու համար։ Այսպիսով, երկկողմ համաձայնագիրը կհամարվի ուժի մեջ միայն այն բանից հետո, երբ փաստաթուղթը պաշտոնապես հրապարակվի երկու կողմերի կողմից։
Նախագիծը նախատեսում է երկու կողմերի կողմից ռազմական գործողությունների դադարեցում «բոլոր ճակատներում»։ Նշվում է, որ տեքստում խոսքը վերաբերում է «բոլոր ճակատներում անհապաղ, համապարփակ և անվերապահ հրադադարին» և «ռազմական գործողությունների ու տեղեկատվական պատերազմի դադարեցմանը»։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»