Ռուբիոն մեկնաբանել է Հորմուզի միջով անցման համար Իրանի սահմանած վճարը
Աշխարհ
Միացյալ Նահանգները դեմ է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար վճարովի համակարգ ստեղծելու Իրանի փորձերին, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Իրանը փորձում է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար վճարովի համակարգ ստեղծել: Աշխարհի ոչ մի երկիր չպետք է համաձայնի դրան», - ասել է նա ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ՝ մեկնաբանելով Թեհրանի հետ բանակցությունները։
ԱՄՆ պետքարտուղարը նաև զգուշացրել է, որ եթե նման նախադեպ առաջանա, ջրային ուղիներով անցման համար վճարներ կսկսեն գանձվել նաև այլ վայրերում։
«Սա անընդունելի է։ Սա չի կարելի թույլ տալ, որ տեղի ունենա։ Եթե սա տեղի ունենա Հորմուզի նեղուցում, այն կրկին կկրկնվի աշխարհի հինգ այլ վայրերում», - ասել է Ռուբիոն։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»