Իրանն ու Օմանը Հորմուզի նեղուցով անցման համար ընդհանուր վճարային համակարգ են մշակում
Աշխարհ
Իրանը Օմանի հետ քննարկում է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար մշտական վճարային համակարգ ստեղծելու հնարավորությունը, որպեսզի պաշտոնապես ամրապնդվի այս ռազմավարական կարևոր տարածքում նավագնացության նկատմամբ վերահսկողությունը, Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ամին-Նեջադը։
Դիվանագետի խոսքով՝ երկու երկրներն էլ մտադիր են մոբիլիզացնել բոլոր հասանելի ռեսուրսները անվտանգությունն ապահովելու և նավարկությունը առավել նպատակահարմար կերպով կառավարելու համար։
Մշակվող համակարգի մանրամասները, այդ թվում՝ վճարային գումարների չափը և գանձման մեխանիզմները, դեռևս չեն հրապարակվել։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»